Արեւմուտքի քաղաքական գործիչներն աշխատում են Ռուսաստանին համոզել, որ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի համար վտանգ չի ներկայացնում, եւ հնարավոր է, որ մի օր Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամագրվելը Ռուսաստանին այլեւս չնյարդայնացնի: Այս մասին վրացական «Պիրվելի» գործակալությանը հայտարարել է Կովկասի հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեն:
Փորձագետի խոսքով, հասարակությունը գլոբալ քաղաքականության իրականությանը ծանոթ չէ: «Ռուսաստանի համար ընդունելի չէ իր սահմաններին ՆԱՏՕ-ի մոտենալը, թեեւ պետք է նշել, որ ՆԱՏՕ-ն եւ Ռուսաստանը որոշ հարցերում բավականին արդյունավետ են համագործակցում: Օրինակ Աֆղանստանի հարցում»,-նշել է նա, ընդգծելով, որ Ռուսաստանի համար քաոսային կլինի, եթե ՆԱՏՕ-ն իր զորքերը հանի Աֆղանստանից եւ նման իրադրության մեջ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի համար ցանկալի գործընկեր է:



























