Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 8-րդ խաղային օրը Բարսելոնան ընդունեց Սեւիլիային եւ այդպես էլ չկարողացավ գրավել մրցակցի դարպասը: Հանդիպման գլխավոր մրցավար Իտուրալդե Գոնսալեսը եւս չկարողացավ օգնել կատալոնացիներին հաղթել Սեւիլիային, թեեւ Իռլանդիան - Հայաստան հանդիպման մրցավարը 9 դեղին եւ երկու կարմիր քարտ ցույց տվեց Սեւիլիայի ֆուտբոլիստներին: Ավելացված րոպեներին էլ կասկածելի 11 մետարնոց նշանակեց, բայց Մեսին չկարողացավ գերազանցել դարպասապահ Չավի Վարասին: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի` 0:0 հաշվով եւ Բարսելոնան 18 միավորով երկրորդն է: Ռեալը, որը 4:0 հաշվով հաղթել էր Մալագային, մեկ միավոր ավելի ունի: