Իրանական կողմը Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթաժողովում հինգ երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Իրաքի, Սիրիայի եւ Թուրքմենստանի հետ համաձայնագիր է կնքել տարանցիկ առեւտրի մասին, «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի շրջանակում։ Այս մասին հայտնել է Իրանի ճանապարհների եւ քաղաքային զարգացման նախարար Մեհրդադ Բազարփաշը։
«ՏՀԿ գագաթաժողովում ընդգծվել է տարանցման հնարավորությունների հարցը, Իրանը ներկայացվել է որպես գլխավոր առանցքներից մեկը, ստորագրվել են համաձայնագրեր Ռուսաստանի, Իրաքի, Սիրիայի, Հայաստանի եւ Թուրքմենստանի հետ»,- նախարարի խոսքերը մեջբերել է Tasnim գործակալությունը։
Նա նշել է, որ իրանական կողմը շուտով կավարտի տրանսպորտային միջանցքի կառուցումը, որը կմիավորի Պարսից ծոցի նավահանգիստները Կասպից ծովի նավահանգիստների հետ։
ՏՀԿ 16-րդ գագաթաժողովը տեղի է ունենում Տաշքենդում։





























