Դոկումենտալ կինոյի աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոնում՝ IDFA-ում, հայկական ֆիլմը արժանացավ FIPRESCI մրցանակի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ոսկե Ծիրանի» գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսանը:
«Ֆիլմը բացահայտում է մի սերնդի ձայնը, որը համերաշխ է տեսախցիկի հետ նույնիսկ իր ամենաինտիմ և խոցելի պահերին, օրգանականորեն անցնելով առաջին դեմքի տեսանկյունից դեպի ընտանեկան ռեզոնանսի լուռ դիտարկում։ Մենք հիացած ենք Շողակաթ Վարդանյանի դեբյուտային 1489 ֆիլմի ինքնավարությամբ և հզոր փորձառություն ստանձնելու հրատապ ջանքով»,- գրել է նա:





























