ԵՊՀ հրդեհի բռնկման հետևանքում «Հերացի» համալսարանական հիվանդանոց է բերվել մեկ տուժած (ոստիկան): Վիճակը մասնագետները գնահատում բավարար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի  ղեկավար Շուշան Դանիելյանը:

«Կտրվի լրացուցիչ տեղակատվություն»,-հավելել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր ժամը 9:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի պետական համալսարանի մասնաշենքերից մեկում հրդեհ է բռնկվել:

Պայթյունի հետևանքով նախնական տվյալներով կա մահվան դեպք, ինչպես նաև՝ երեք տուժաժ հոսպիտալացվել է:  Նախնական վարկածով հրդեհն առաջացել է հոսանքի տատանումից։

Հրդեհը մարվել է:

Այրվածքաբանական կենտրոնից NEWS.am-ին հայտնել են, որ իրենց մոտ են տեղափոխել երկու հոգու՝ 70-ամյա Սեյրան Բիչախչյանին եւ 65-ամյա Ահարոն Հակոբյանին: Նրանց վիրակապել են եւ ուղարկել «Արմենիա» բժշկական կենտրոն: Նրանք ունեցել են պոլիտրավմա, բազմաբեկորային վնասվածք, քիմիական այրվածքներ 3-րդ աստիճանի: