Չափահաս ամերիկացիների գրեթե կեսը տանն ունի հրազեն: Այդ մասին վկայում են Gallup-ի անցկացրած հետազոտության արդյունքները:

ԱՄՆ չափահաս բնակչության 47 տոկոսը հայտարարել է, որ տանը հրազեն է պահում: Այդ տոկոսը ռեկորդային է 1993-ից ի վեր:

Ամերիկացիների միայն 26 տոկոսն է կողմ արտահայտվել անձնական զենքի արգելմանը: Այդ ցուցանիշը եւս ռեկորդային է, հաղորդում է РИА Новости-ն:

Հեռախոսային հարցմանը մասնակցել է 1005 քաղաքացի:

ԱՄՆ բնակչությունը 312,5 միլիոն է: