Բրազիլիան 2024 թվականի հունվարից կմիանա նավթ արդյունահանող երկրների խմբի՝ OPEC+-ի համագործակցության կանոնադրությանը, որի կազմում են ՕՊԵԿ-ը և նրա գործընկերները։ Այս մասին հայտարարել է Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ)։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Բրազիլիայի լեռնահանքերի և էներգետիկայի նախարար Ալեքսանդր Սիլվեյրա դե Օլիվեյրան մասնակցել է ՕՊԵԿ+-ի 36-րդ նախարարական հանդիպմանը, որն անցկացվել է տեսակապի միջոցով, հայտնում է Սինհուան։
Բրազիլիան Հարավային Ամերիկայում նավթ արդյունահանող ամենախոշոր երկիրն է և աշխարհի տասը խոշորագույն հում նավթ արդյունահանողներից մեկը։





























