Թուրքիայում ընթացող շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայի 5-րդ տուրում ընթացիկ առաջատար Հայաստանի հավաքականը 1,5:2,5 հաշվով պարտվեց Ռուսաստանի թիմին, սակայն 16 միավորով պահպանեց առաջին տեղը: Ռուսները 14,5 միավորով երկրորդ տեղում են: 6-րդ տուրում, այսօր, հոկտեմբերի 27-ին Հայաստանի մրցակիցը կլինի Ադրբեջանը: