Կուլիսային  ինտրիգները, որոնք շատ դեպքերում նկարագրվում են, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե խոսակցությունների համաձայն իր և Նիկոլ Փաշինյանի միջև լարվածություն կա:

«2018-ից ես լրատվական այդ լրատվկան շարքին հետեւել եմ, որտեղ ըստ սերիալային տրամաբանության կան հերոսներ, հակահերոսներ, կարդինալներ, լարված, խրթին հարաբերություններ: Կարդալու համար հետաքրքիր ժանր է, բայց մի քիչ ֆանտաստտիկայի ժանրին է մոտիկ: Իրական կյանքը մի քիչ ավելի պարզ է լինում»,-ասաց նա:

Հարց հնչեց Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ-ի գրանցած արդյունքի մասին. ըստ որի՝ 824 հազար ընտրողից ՔՊ-ին ձայն է  տվել 75 հազար 463  ընտրող, եզակի ցածր ցուցանիշ է, Ավինյանն ասաց. «Մեր քաղաքական ուժը Երևանի բոլոր վարչական շրջաններում ստացել է ամենաշատ ձայները։ Այն քանակի մարդիկ, որոնք  մասնակցել են ընտրություններին, դա այն քանակն է, որ ներկայացնում է  բոլոր երևանցիների կարծիքը»։

Նա նաև նշեց, թե ինչու է Երեւանի ընտրություններին մասնակցությունը ցածր եղել. «Երկու հիմնական պատճառ է եղել, որ երևանցիները չեն մասնակցել ընտրություններին։ Հարցվածների 50 տոկոսը պատասխանել է, որ ֆիզիկապես հարմար չի եղել։ Հիշեցնեմ, որ Սբխեչի օրն էր, դա էական ազդեցություն է  ունեցել մասնակցության վրա։ Երկրորդ պատճառն անվտանգային իրավիճակն է եղել. երբ խոսքը գնում է անվտանգության մասին, չի կարող Երևանի ավագանու ընտրություններն առաջնահերթություն ստանալ»։