Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Նյու Դելին հրետանային արկեր չի արտահանել Կիև։
«Մենք տեսել ենք նաև մամուլում հրապարակումներ այս հարցի վերաբերյալ։ Բայց մենք կտրականապես մերժում ենք այս տեղեկությունը»,- ասել է ԱԳՆ խոսնակ Ռանդհիր Ջեյսվալը։
EurAsian Times-ի հնդկական պարբերականը գրում է, որ Հնդկաստանը հրաժարվել է ուկրաինա-ռուսական պատերազմում կողմնորոշվել, սակայն Ուկրաինայում հայտնվել են տեսանյութեր Ուկրաինայի զինված ուժերի կողմից հնդկական արտադրության հրետանային զինամթերքի օգտագործման մասին։
Ռուսական և ուկրաինական սոցցանցերում շրջանառվող տեղեկատվությունը թույլ է տալիս ենթադրել, որ Ուկրաինան, հնարավոր է, ստացել է հնդկական 155 մմ հրետանային արկեր։





























