BMW-ն հետ է կանչում 2008-2011 թվականների արտադրության 32084 ավտոմեքենա, որոնք հագեցած են 8 կամ 12 մխոցանի շարժիչներով: Հետկանչի պատճառը հրդեհի բռնկման վտանգն է: Հետ են կանչվում մասնավորապես, 5-րդ սերիայի, 5-րդ սերիայի Gran Turismo, 7-րդ սերիայի, X5 եւ X6 մեքենաները:
Պարզվել է, որ բոլոր այս մոդելները կարող են տուժել էլեկտրական շղթայի այրումից: Հետկանչն, ամենայն հվանականությամբ, կսկսվի նոյեմբերից:



























