Լատվիան սկսել է ստորագրահավաք՝ հակահետևակային ականների օգտագործման, պահեստավորման, արտադրության և փոխանցման արգելման և դրանց ոչնչացման մասին Օտտավայի կոնվենցիայից դուրս գալու համար: Կոնվենցիան սահմանում է, որ ստորագրող երկրները պարտավորվում են «երբեք և ոչ մի դեպքում չօգտագործել հակահետևակային ականներ»։
Նախաձեռնության ներկայացուցիչ Ատիս Ստանկևիչը ցանկանում է, որ Լատվիան իրատեսորեն գնահատի իր պաշտպանական ռազմավարությունը և, հատկապես ներկա սպառնացող հանգամանքներում, վերանայի իր անդամակցությունը Օտտավայի կոնվենցիային: Նրա կարծիքով, դա արդյունավետ և արդարացված քայլ կլիներ Լատվիայի պաշտպանության համար, գրում է delfi.lv-ն։
Նախաձեռնությունը ներկայացնողը կարծում է, որ լատվիական հասարակությունը վստահություն ձեռք կբերի, որ պոտենցիալ ագրեսորի հարձակման դեպքում Լատվիայի սահմանը կարելի է պաշտպանել։
Լատվիան միացել է Կոնվենցիային 2005թ.-ին։





























