Թուրքիայի Ադանա քաղաքի ոստիկանության աշխատակիցները մարմնավաճառության դեմ հերթական գործուղության ժամանակ զարմանալի դեպքի են հանդիպել։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝  ոստիկանությունը Ադանայի Ռեշադբեյ թաղամասի մի տուն է մտել եւ թեժ պահին ձերբակալել 2 կնոջ եւ մի քանի տղամարդկանց։

Ոստիկանությունը ապշել է, երբ իմացել է, որ հարեւան սենյակում գտնվող տղամարդիկ մարմնավաճառությամբ զբաղվող երկու կանանց ամուսիններն են։  Պարզվել է՝ Ֆերհաթ Դ,-ն եւ Մուսթաֆա Չ.-ն գումարի դիմաց իրենց կանանց վաճառել են տղամարդկանց։