ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին հայտնում է Պենտագոնի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն՝ Օսթինը հեռակա կարգով կկատարի իր պարտականությունները՝ նախքան լրիվ դրույքով Պենտագոն վերադառնալը։
Հունվարի 9-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Օսթինի մոտ շագանակագեղձի քաղցկեղ է ախտորոշվել և նա վիրահատվել է։ Մասնագետների կանխատեսումները բարենպաստ են, նրանք ակնկալում են, որ նախարարը «ամբողջովին կապաքինվի», սակայն ապաքինման գործընթացը կարող է ձգձգվել։





























