Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհանը երեքշաբթի օրը հայտարարել է, որ թագավորությունը կարող է ճանաչել Իսրայելը, եթե համապարփակ համաձայնություն ձեռք բերվի, որը ներառում է պաղեստինցիների համար պետության ստեղծումը, հայտնում է Reuters-ը։
«Մենք համաձայն ենք, որ տարածաշրջանային խաղաղությունը ներառում է խաղաղություն Իսրայելի համար, բայց դա կարող է տեղի ունենալ միայն պաղեստինցիների համար խաղաղության միջոցով՝ պաղեստինյան պետության միջոցով», - Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում ասել է արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհանը:
Հարցին, թե արդյոք Սաուդյան Արաբիան կճանաչի Իսրայելը որպես ավելի լայն քաղաքական համաձայնագրի մաս, նա պատասխանել է. «Անկասկած»։





























