Եվրամիության անդամ երկրները նախնական կերպով աջակցել են ծովային առաքելության ստեղծմանը, որը կպաշտպանի նավերը Կարմիր ծովում հութիների հարձակումներից, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին:
Ինչպես նշում է լրատվամիջոցը, դիվանագետները նշել են, որ նպատակը փետրվարի 19-ից ոչ ուշ առաքելություն ստեղծելն է, այնուհետև այն արագ գործարկելը։
Առաքելությունը կաշխատի տարածաշրջանի այլ համախոհ գործընկերների հետ՝ որպես հիմնական առևտրային ուղու խափանումը վերջ տալու ջանքերի մի մաս, ասել են նրանք:





























