ԱՄՆ Սթենդֆորդի համալսարանի մանկական կլինիկայում Ֆիլիպիններում ծնված սիամական երկվորյակներին` երկամյա քույրերին, իրարից առանձնացնելու  յուրօրինակ վիրահատություն է կատարվել:Աղջիկներն ունեցել են ընդհանուր լյարդ, կրծքավանդակ,  կողեր եւ ստամոքսի պատերի մկանային հյուսվածք, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Վիրահատությունը, որին մասնակցել են 20 վիրաբույժներ, տեւել է 9 ժամ: Այս պահին բժիշկները գոհ են արդյունքից:

Անջելինա եւ Անջելիկա Սաբուկոներին տեղավորել են առանձին վիրահատական պալատներում` վիրահատության երկրորդ մասն անցկացնելու համար,  որը նախատեսում է օրգանիզմի այն հատվածների վերականգնում, որոնք երկվորյակների համար ընդհանուր էին, հայտնում է newsru.com-ը: