Համաշխարհային առևտրի աճն այս տարի ավելին կլինի, քան 2023 թվականին, թեև դինամիկան կարող է ավելի ցածր լինել կանխատեսվողից, հայտարարել է Առևտրի համաշխարհային կազմակերպության ղեկավար Նգոզի Օկոնջո-Իվելան Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ։

Առևտրի համաշխարհային կազմակերպությունը հոկտեմբերին նախորդ տարվա համաշխարհային առևտրի աճը գնահատել Է 0,8 տոկոս, իսկ 2024 թվականին կանխատեսել 3,3 տոկոս աճ, հաղորդում Է «Ինտերֆաքս»-ը:

Միաժամանակ, ԱՀԿ ղեկավարը նշել է, որ համաշխարհային առեւտրի աճը հետ է մնում համաշխարհային ՀՆԱ-ի աճի տեմպերից։ Բացասական գործոնների թվում նա նշել է աշխարհաքաղաքական հակամարտությունները, լարված իրավիճակը Կարմիր ծովում և Սուեզի ջրանցքում, ինչպես նաև Պանամայի ջրանցքում կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած խնդիրները։