Հունաստանի նախարարների կաբինետը հավանության է արժանացրել երկրի վարչապետ Յորղոս Պապանդրեուի  առաջարկությունը հակաճգնաժամային միջոցառումների հանրաքվե անցկացնելու մասին, որն առաջարկվել էր ԵՄ-ի կողմից, տեղեկացնում է «Аргументы.ру»-ն:

Հաղորդվում է, որ քվեարկությունը պետք է անցկացվի մոտ օրերս, այն բանից հետո, երբ ԵՄ-ի կողմից հակաճգնաժամային օգնության հիմնական տարբերակները կհամաձայնեցվեն:

Կառավարության արտահերթ նիստի ընթացքում վարչապետն ասել է, որ հանրաքվեն փաստացի հարցադրում է դնելու եվրոգոտում Հունաստանի մնալու կամ չմնալու վերաբերյալ:

Երկրի բնակիչները պետք է կողմ կամ դեմ քվեարկեն Եվրամիության կայացրած 130 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության փաթեթի մասին որոշմանը: