Թուրքիայի ազգային ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքը նոր Սահմանադրությանը ստեղծման աշխատանքների հետ կապված համաժողովին մասնակցելու համար հրավիրել է ազգային փոքրամասնությունների 4 թերթերի:
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ` Թուրքիայի նոր Սահմանադրությանը նվիրված համաժողովին հրավիրվել են 5 լրատվական գործակալության, 29 թերթի եւ 25 հեռուստաընկերությունների գլխավոր խմբագիրներ կամ տնօրեններ:
Հրավեր է ուղարկվել նաեւ հայկական «Ակոս», «Ժամանակ», հրեաներին պատկանող «Շալոմ» եւ հույներին պատկանող «Ապոյեւմատինի» թերթերին:




























