Ալկոհոլի նույնիսկ քիչ չափաբաժնի կիրառումը մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը, հայտնում է «Նյու Յորք Թայմզ» թերթը` հիմնվելով այդ ոլորտում վերջերս կատարված հետազոտությունների արդյունքների վրա:
Հետազոտություններին մասնակցել է 30 տարեկանից բարձր գրեթե 106 հազար կին, այն ընդգրկել է 1980-2008թթ. ժամանակահատվածը: Այդ ընթացքում հետազոտվող կանանցից 7,7 հազարի մոտ ձեւավորվել է կրծքագեղձի տարածվող քաղցկեղ:
Գիտնականները պարզել են, որ շաբաթական 3-6 գավաթ գինին կանանց մոտ կրծքի քաղցկեղի առաջացման վտանգը մեծացրել է 15%-ով: Ընդ որում, ալկոհոլը կուտակող ազդեցություն է ունեցել. օրական ամեն 10 գրամ ալկոհոլի հետ կրծքի ուռուցքաբանական հիվանդությունների վտանգը մեծացել է 10%-ով:
Ընդ որում, ոգելից խմիչքի տեսակը էական նշանակություն չունի. Օրինակ, կարմիր գինին նույն բացասական ազդեցությունն է ունենում, ինչ որ գարեջուրը կամ ավելի թունդ խմիչքները:



























