Աֆղանստանի հետ կապված համաժողովին մասնակցելու համար Թուրքիա եկած Աֆղանստանի եւ Պակիստանի նախագահներին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն անձամբ է տարել ճաշի։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 1-ի առավոտյան սկսված Աֆղանստան-Պակիստան բանակցություններն անցել են խիստ լարված մթնոլորոտում, ինչը ստիպել է Թուրքիայի նախագահին լարվածությունը թուլացնելու քայլ անել։

Աբդուլլահ Գյուլը նստել է մեքենայի ղեկին եւ հյուրերին տարել ճաշի՝ Four Seasons հյուրանոց։  Մեքենայում Գյուլի կողքին նստել է Պակիստանի նախագահ Զերդարին, իսկ հետեւում՝ Աֆղանստանի նախագահ Քարզաին եւ Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն։