Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեման կարծում է, որ Նիդեռլանդներում կոկաինի և այլ թմրամիջոցների վաճառքն ու օգտագործումը չպետք է քրեական հանցագործություն համարվի, քանի որ թմրանյութերի դեմ պայքարը «այլասերված և հակաարդյունավետ է»։ Այս մասին նա հայտարարել է «Financieele Dagblad» թերթին տված հարցազրույցում։

Ամստերդամի քաղաքապետը բացատրել է, որ ինքը ոչ թե կոկաինի «հապճեպ օրինականացման» կողմնակից է, այլ կողմ է դաշտի կարգավորմանը։

Հալսեման հիշեցրել է, որ դա արդեն տեղի է ունենում կանեփի աճեցման՝ Նիդեռլանդների կառավարության փորձնական նախագծում, որի շրջանակում այն օրինական կերպով մատակարարվում է սրճարաններին։