Լոս Անջելեսի դատարանը որոշում է ընդունել ստիպել   շնատերերին«տիրություն անել իրենց շների լեզվին»` տուգանքներ կիրառելու միջոցով: Այսուհետ շները կարող են անվճար հաչել 10 րոպեից ոչ ավելի: Ամեն մի լրացուցիչ րոպեն վճարովի  է եւ կարող է տերերին  1000 դոլարի  վնաս հասցնել, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:

Դատարանի որոշմամբ,  օրենքում լրացումներ կատարելուց հետո շներն անվճար կարող են հաչել  առաջին 10 րոպեներին, 3 ժամվա ընթացքում` 30 րոպեից ոչ ավելի: Հաչելու տեւողությունը կչափեն  վերահսկողական ծառայության աշխատակիցները:Ամեն ինչ սկսվել է բնակիչ Հերի Լեոնարդի ներկայացրած բողոքից, ում նյարդայնացրել էր հարեւանի շան հաչոցը ,  եւ նա դիմել էր դատարան: Լոս Անջելեսի քաղաքային դատարանը, ուսումնասիրելով բողոքը, գաղտնի քվեարկության արդյունքում միաձայն  որոշել էր տեղական իշխանություններին պարտադրել ընտանի կենդանիներ պահելու մասին օրենքում  խմբագրումներ կատարել` տուգանք սահմանելով չափից դուրս աշխույժ շների տերերի համար: