Թուրքիայի առողջապահության նախկին նախարարներից Ռըֆաթ Սերդարօղլուն դատապարտվել է 100 օրվա ազատազրկման եւ 2 հազար լիրա վարչական տուգանքի:

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ` Ռըֆաթ Սերդարօղլուն նապորդ տարի, երբ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի գործընթացն էր ընթանում,  Թուրքիայի «Դեմոկրատական» կուսակցության նախկին առաջնորդ Սուլեյման Սոյլուին մեղադրել էր իշխող «Արադարություն եւ զարգացում» կուսակցության եւ վարչապետ Էրդողանի գաղտնի գործակալը լինելու մեջ:  Այս պնդման հիման վրա նախկին նախարարի դեմ դատական հայց էր ներկայացվել:

Դատարանը հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեղադրյալը նախկինում դատապարտված չի եղել, հետաձգել է պատժի կիրառումը, սակայն նույն հանցանքի կրկնման դեպքում, պատիժը կիրագործվի: