Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն այս պահին քվեաթերթիկների 72 տոկոսը հաշվարկման արդյունքներում առաջատարն է նախագահի ընտրություններում: Հանրապետության Գերագույն ընտրական տրիբունալի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ նա հավաքում է ձայների 83%-ը։
Բուկելեի օգտին տրվել է 1 662 313 ձայն, իսկ նրա ամենամոտ մրցակցի՝ նախկին պատգամավոր Մանուել Ֆլորեսի օգտին՝ 139 025, ընդհանուր առմամբ հաշվարկվել է ավելի քան 1,99 միլիոն ձայն։
Բուկելեն ավելի վաղ ասել էր, որ հաղթել է կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների ավելի քան 85%-ը, իսկ նրա «Նոր գաղափարներ» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում ստացել է Օրենսդիր ժողովի (միապալատ խորհրդարան) 60 տեղերից 58-ը:





























