Կկառուցվի Իսակով-Արշակունյաց շրջանցիկ ճանապարհահատվածը։

Այս մասին NEWS.am-ին հայտնում են Երևանի Քաղաքապետարանը։

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքը բեռնաթափելու և երթևեկությունն առավել հարմարավետ դարձնելու նպատակով կկառուցվի Իսակով-Արշակունյաց շրջանցիկ ճանապարհահատվածը:

Նախագիծը կյանքի կկոչվի գործադիր-համայնք-Ասիական զարգացման բանկ գործակցությամբ՝ ստորագրված քաղաքային զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում: