Խամաճիկային կուսակցություններն իրենց ձեռքի տակ եղած ամբողջ գործիքակազմով, իրենց քաղաքական և հանրային ռեսուրսով պայքարում են իրենց պետության դեմ՝ հանձնարարականներով։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ հակադարձելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի այն տեսակետին, թե ադրբեջանական կողմի պահանջով Սահմանադրության փոփոխություն անելը հատուկ է խամաճիկային պետություններին։

Նա մեջբերեց խորհրդային КГБ-ի արտաքին հետախուզության նախկին պետ, գեներալ Կալուգինի գլխից մի հատված. «Բայց հայկական ՀՅԴ-ն այն խմբավորումն էր, որ ում մենք ամենաշատ գործակալների ներդրումը կատարեցինք: Դա ազգայնական խմբակցություն էր եւ պայքարում էր Հայաստանի  անկախության համար, բայց ժամանակի ընթացքում մենք այնքան գործակալներ ներդրեցինք այնտեղ, որ նրանցից ոմանք կարողացան հասնել ղեկավար պաշտոնների, եւ 1980-ականներին արդեն խմբավորումը Սովետական Միության դեմ չէր պայքարում, նրա  մի շարք անդամներ հավաքագրված էին КГБ-ի կողմից»:

Սա խամաճիկայնության մասին: Ու եթե պատկերացնում ես, թե խորհրդային КГБ-ն իրնչ կհանձնարարեր ինչ-որ մի խմբավորման, եթե ասեր՝ գնա ու պայքարիր քո պետության դեմ, դրա համար  ուղղակի կարելի է դիտել ձեր խմբակցության ելույթները, պարոն Խաչատրյան:

Տո՛ ձեզանից լավ կապիտուլյանտ, պարո՛ն Խաչատրյան։ Արցախում  իշխանություն վերցնելուց 2 շաբաթ չանցած ամբողջությամբ դատարկվեց, մի մարդ չմնաց։ Ասում է՝ հանդուրժում եք, որ Հայաստանը լցվել է թուրքերով։

Ներողություն, Արծվաշենը քանի՞ տարի է ձեր իշխանության օրոք լցված եղել թուրքերով, ի՞նչ եք արել Արծվաշենի համար, բա ինչի՞ հետ չեք բերել Հայաստանի սուվերեն տարածքը։ Ասում  եք՝ հակադրում եք ազգն ու պետությունը։ Դուք պայքարում եք ՀՀ-ի դեմ»,- շեշտեց իշխանական պատգամավորը՝ պնդելով, որ ընդդիմադիր խմբակցությունը Հայաստանի դեմ պայքարում է օտարի պատվերով։