Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը կողմ է, որ տրանսպորտը թանկանա։ «Ես իմ նախընտրական քարոզարշավների ժամանակ ուղղակիորեն ասել եմ, որ Երևանի տրանսպորտը պետք է թանկացվի։ Այսօր ուղեվարձի ինքնարժեքը 230 դրամ է։ Եվ այն թանակցումը, որ հիմա նախատեսվում է իրականացնել՝ ենթադրում է նաև լրացուցիչ համավճար, լինելու է դոտացիա»,- քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արտակ Զեյնալյանը։

Նրա խոսքով՝ Երևանում կան ահռելի պրոբլեմներ կապված ջրամատակարարման, ջրահեռացման, հոսանքի մատակարարման ու այլնի հետ։ Դրանք պահանջում են շատ մեծ ծախսեր ու չենք կարող մեզ այդպիսի ճոխություն թույլատրել։

Արտակ Զեյնալյանը շեշտեց, որ այն ինչ-որ հիմա անում է՝ հնչեցրել է նախընտրական քարոզարժավի ժամանակ։