Պետության կողմից բիզնեսի «փայ մտնելու» արատավոր երույթին անդրադարձավ Հայաստան խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ կառավարության հետ հարուցապատասխանի ժամանակ։ Նա հիշեցրեց, որ վերջերս հեռահաղորդակցության ոլորտի ՄՏՍ Հայաստան ընկերության վաճառքից հետո բաժնետոմսերի 20 տոկոսը փոխանցվեց կառավարությանը։
Բնապահպնական բոլոր խնդիրները երկրորդական դարձան, երբ Ամուլսարի հանքի շահագործումը վերսկսելու մասին համաձայնագրից հետո Լիդիան Ամենիա ընկերության բաժնետոմսերի 12,5 տոկոսը փոխանցվեց կառավարությանը։ 2021-ին էլ անհատույց փոխանցվել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի բաժնետոմսերի 15 տոկոսը։ «Պետությունը լավ չի կառավարում։ Եթե հիմնում էլ է կամ մասնակից դառնում, տանում է սնանկացման»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը, որպես օրինակ նշելով պետության հետ համատեղ ներդրումային ձախողված օրինակը՝ Ֆլայ Արնա ընկերությունը, որի բաժնետոմսերի 49 տոկոսը պետական է և հիմնադրումից մոտ մեկ տարի անց այն սնանկանում է։ Նա վարչապետին հարցրեց, թե ո՞րն է գաղտնի պայմանավորվածություններով նման շքեղ նվիրատվությունների իրական շարժառիթը։
Պետությունը գաղտնի ի՞նչ պատավորություններ է ստանձնել այս գործարքներով, որ հանրությունը չգիտի։ «Արդյոք այս գործարքների իրական բնույթը ձեր կողմից բիզնեսում անօրինական փայ մտնել չի՝ հարկային տեռորի գործադրմամբ, չվճարված հարկային այլ պարտավորություններն ու խախտումները զիջելու և չպատժվելու դիմաց»,- հարցրեց Թադևոս Ավետիսյանը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ոչ մեկ իր ունեցած սեփականությունից չի զրկվել։ «Այդպիսի դեպք չկա, որ մարդու դուռը ծեծենք, ասենք, հարգելի գործարար, հիմա ձեր ունեցածի 20 տոկոսը մերն ա։ Երբ եկել ա նոր սեփականատեր, հասկանալով, որ նախկին ընկերություններն իրենց թիկունքում ոնեն վատ պատմություն, ասել են, որ չեն ուզում դառնան այդ վատ պատմության ժառանգորդը։ Ասել են՝ կառավարություն, ես ուզում եմ դու կանգնես իմ կողքին, որ բոլորը տեսնեն՝ ես երկրից տանող չեմ, ես երկրին բերող եմ»,- հայտարարեց վարչապետը։ Անդարադառնալով Ամուլսարին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ «դիլեմայի առաջ են կանգնած եղել»։
Մի կողմից հանրային ընկալման լեգիտիմության պրոբլեմ կա, մի կողմից՝ ներդրումների։ Պատասխանելով «փայ մտնելու» հայտարարությանը, վարչապետն ասաց, թե այդ դեպքում կարող էր «հորեղբոր տղային Կիպրոսի չգիտեմ որ փողոցի, էսինչ տանն ինչ-որ անուն ազգանվան ներքո գրանցեր և ասեր, որ օտարերկրյա ներդրում ա»։
Վարչապետի խոսքով՝ կառավարությունը երկրում մրցակցային առողջ դաշտ է ստեղում։ «Թե չէ նույն հեռահաղորդակցության ոլորտում մարդիկ կան ասում են՝ էս իմն ա, էս էլ ա իմը, էս էլ պիտի իմը լինի։
Թան էլ չէ, փրթած մածուն։ Ասել էինք»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։





























