Փետրվարի 9-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +13+15։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +3+8,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +3+6,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +8+10,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +2+7, 

Լոռիում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +11+16,

Տավուշում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +17+20,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +3+5,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +8+13,

Արարատում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +14+16, 

Արմավիրում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +13+15, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +3+5,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝  +1+4, ցերեկը՝ +13+16,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +19+22,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +11+14։