Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երկրորդ տուրի կենտրոնական մրցամարտը կլինի աշխարհի չեմպիոն Հայաստանի եւ Եվրոպայի չեմպիոն Ադրբեջանի հավաքականների հանդիպումը: Թիմերը հանդես են գալիս ուժեղագույն կազմով. Լեւոն Արոնյան - Թեյմուր Ռաջաբով, Սերգեյ Մովսիսյան - Վուգար Գաշիմով, Վլադիմիր Հակոբյան - Շաքրիյար Մամեդյարով, Գաբրիել Սարգսյան - Գադիր Գուսեյնով: Տուրը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:00-ին:

Առաջին տուրում Հայաստանը 3,5:0,5 հաշվով հաղթեց Ավստրիային, իսկ Ադրբեջանը 2,5:1,5 հաշվով ուժեղ էր իտալացիներից: 16 հավաքականներ առաջին տուրում հաղթանակ են տարել:

Կանանց առաջնությունում Հայաստանի մրցակիցը կլինի Խորվաթիան: Առաջին տուրում Հայաստանի թիմը ոչ ոքի խաղաց Չեխիայի հետ: