ԱՄՆ-ում 2010-ին աղքատության շեմից ցածր է եղել երկրի յուրաքանչյուր 15-րդ բնակիչը: Այս մասին է վկայում Բրուքինգսի ինստիտուտի հրապարակած զեկույցը: Շուրջ 20,5 մլն ամերիկացիներ 2010-ին հայտնվել են աղքատության շեմից ցածր, որն աննախադեպ ցուցանիշ է ԱՄՆ-ի համար:

«Վերջին տասնամյակի վերջում, մենք միանգամից երկու ցնցում ապրեցինք. սկզբում տնտեսական ճգնաժամը, այնուհետեւ հիվանդագին ռեցեսիան, որն ուղեկցվում է աշխատատեղերի թույլ աճով: Դա առավել ցավագին է հարվածել նվազ ապահովված խավին»,- մեկնաբանել են զեկույցի մասնագետները:

Վերջին 10 տարում ԱՄՆ-ում աղքատների թիվն ավելացել է 12.3 մլն-ով, հասնելով 46,2 մլն մարդու:

Նշենք, որ ԱՄՆ-ում աղքատության շեմը 4 հոգանոց ընտանիքի համար տարեկան 22 հազար 314 դոլարի եկամտից ցածր եկամուտ ունենալն է: