Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը նախօրեին պաշտոնապես ներկայացրել է երկու կատուների, որոնք պետք է ապրեն քաղաքային դումայի շենքում: Այս մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում:

Ուշակովն ընտրել է կատուներին, երբ այցելել է Լիչիում գտնվող  անտուն կենդանիների կացարան:

Կատուներից մեկը գորշ գույն ունի` սեւ զոլերով, երկրորդը` սպիտակ է` սեւ կետերով, հաղորդում է Lenta. Ru-ն:

Ռիգայի քաղաքապետը կոչ է արել քաղաքացիներին կատուների համար անուն մտածել: Այդ տեղեկության տակ արդեն շուրջ 170 մեկնաբանություն է գրվել` տարբեր առաջարկություններով: Առաջարկվող անուններից են. Յանիս եւ Իվան, Մեր եւ Սեր, Բոսկա եւ Ֆանկա, Ռիժիկ եւ Դոմիկ, Դումչիկ եւ Պոլոսատիկ:

Ուշակովի խոսքով, կենդանիներին պահելու համար գումար չի հատկացվի քաղաքային բյուջեից: