Թուրքիայի Դիջլեյի համալսարանի ուսանողուհիները ապշել են՝ համալսարանի հանրակացարանի ադմինիստրացիայի կողմից իրենց ներկայացված պարտադիր հարցերից։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Դիջլեյի համալսարանի հանրակացարանում ուսանողուհիներին տրված անկետայում եղել են «ամոթալի» հարցեր։ «Նախկինում քանի՞ անգամ ես սեռական հարաբերություն ունեցել», «Երբեւէ ծննդաբերե՞լ ես»,-հարցերը ապշեցրել են ուսանողուհիներին։

Նշվում է, որ «ամոթալի» հարցերին չպատասխանած ուսանողուհիները տուգանվել են 500 լիրայով։

Անկետան ուսանողներին ներկայացրած պատասխանատուները պնդել են, թե այն իրենց է հանձնել Թուրքիայի վիճակագրական խորհուրդը։