Եգիպտոսի հարավ-արեւելքում հունգարացի զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուս է շրջվել: Ինչպես հաղորդում է BBC-ն, պատահարի արդյունքում 11 մարդ է զոհվել, 27-ը վիրավոր են:
Ըստ իրավապահ մարմինների` վթարը տեղի է ունեցել Կարմիր ծովի ափին գտնվող առողջարանային Հուրգադա քաղաքում: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց:
«Ինտերֆաքսը» նշում է, որ, ըստ լրացուցիչ տվյալների, ավտոբուսի վարորդը փորձել է շրջանցել բեռնատարը, կորցրել է կառավարումը, ինչի արդյունքում ավտոբուսը շրջվել է:




























