Աջ Հայրենասիրական կուսակցության թեկնածու, պաշտոնաթող գեներալ Օտտո Պերես Մոլինան հաղթել է Գվատեմալայի նախագահական ընտրություններում, հայտնում է Agence France-Presse-ը:

Ընտրությունները կայացել են նոյեմբերի 6-ին: Քվեաթերթիկների գրեթե 90%-ի արդյունքներով` Մոլինան ստացել է ձայների 55,2%-ը, իսկ նրա մրցակից, գործարար Մանուել Բալդիսոնը` 44,8%-ը: Մոլինան արդեն հայտարարել է իր հաղթանակի մասին եւ շնորհակալություն հայտնել իր օգտին քվեարկած քաղաքացիներին: Գվատեմալայի նախագահական ընտրությունները 2 փուլով են անցել: Առաջին փուլում ձայների 36%-ով հաղթել է Մոլինան, Բալդիսոնը այդ ժամանակ ստացել է ձայների  23%-ից մի փոքր ավելին: