Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհի 35-րդ կմ-ում` Սելիմի լեռնանցքում, առատ ձյան հետեւանքով նոյեմբերի 6-ին արգելափակվել են տրանսպորտային միջոցներ. առաջացել է խցանում:
Ինչպես NEWS.am –ին հայտնեցին ԱԻՆ մամուլի ծառայությունում, դեպքի վայր մեկնած փրկարարական վարչության ջոկատի ուժերով ավտոճանապարհի 30-րդ կմ-ից երթեւեկության անվտանգ հատված է դուրս բերվել «Ֆորդ Տրանզիտ » մակնիշի 27 ՕԼ 618 պետհամարանիշի, (վարորդ Հ. Բաղդասարյան), իսկ ավտոճանապարհի 35-րդ կմ-ից` «ՎԱԶ-21010 » մակնիշի ՏՏ 0344 պետհամարանիշի, (վարորդ` Վ. Բադեյան, ուղեւոր` Վ. Համբարձումյան) ավտոմեքենաները:Հետագա խցանումները բացառելու նպատակով` Գեղարքունիքի եւ Վայոց ձորի ճանապարհային ոստիկանության մարզային ստորաբաժանումների կողմից Եղեգնաձոր-Մարտունի ավտոճանապարհին իրականացվել է հերթապահություն:Դեպքի վայրում «Ճանշին » ՓԲԸ-ի ուժերով իրականացվել են մաքրման աշխատանքներ:




























