ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը տեսանյութ եւ ուղերձ է պատրաստել, որտեղ ամփոփում է իր պաշտոնավարման մեկ տարին:

ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Մեկ տարի առաջ Հայաստան ժամանեց դեսպան Քվինը՝ սկսելով իր պաշտոնավարումը որպես ՀՀ-ում ԱՄՆ դեսպան։ Տարին լի էր մարտահրավերներով, սակայն այն առանձնացավ նաև առավել ամուր կապերի, նոր գործընկերությունների ձևավորման և ընդհանուր ժողովրդավարական արժեքների ուղղությամբ առաջընթացով։

Առաջարկում ենք դիտել այս տեսանյութը, որտեղ ամփոփվել են դեսպանի խոհերն ու մտորումները Հայաստանում մինչ այժմ ապրած հիշարժան պահերի, հայ-ամերիկյան ամուր փոխգործակցության և տևական խաղաղության հասնելու հույսերի մասին։

«Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է՝ որպես գործընկեր և բարեկամ։ Իսկ իմ ամենօրյա աշխատանքը միտված է օգնելու Հայաստանին կերտել իր բարօրությունը՝ որպես աշխարհի ժողովրդավար պետությունների համայնքի ամուր ու անկախ անդամ», - Քրիստինա Քվինը:

Մանրամասները՝ տեսանյութում