Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 9-րդ կմ-ին, նոյեմբերի 6-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ճամփեզրի փոսը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեքենայի երկու ուղեւորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: