Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ռիո դե Ժանեյրոյում կայացած «Քսանյակի» (G20) նախարարների հանդիպման ժամանակ խոսել է ՄԱԿ-ի բարեփոխմների անհրաժեշտության մասին՝ կապված Անվտանգության խորհրդի կողմից միջազգային ճգնաժամերը կարգավորել չկարողանալու հետ: Այս մասին հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին։
Հեռուստաընկերության տվյալներով՝ թուրք նախարարը, ելույթ ունենալով «Գլոբալ կառավարման բարեփոխում» նստաշրջանի ընթացքում, նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «ի վիճակի չէ քայլեր ձեռնարկել շատ հարցերում, հատկապես Գազայի ճգնաժամի կարգավորման հարցում, որը ստվեր է գցում ՄԱԿ-ի ամբողջ համակարգի հեղինակության վրա»։
Ֆիդանը ընդգծել է, որ անհրաժեշտ է ՄԱԿ-ի ավելի ժողովրդավարական, հաշվետու համակարգ՝ հիմնված միջազգային իրավունքի չափորոշիչների վրա։





























