Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Հայկ Հարությունյանը հրաժարական չի տվել: ՔԿՎ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ բոլոր նման խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը:

Նշենք, որ ըստ որոշ թերթերի հրապարակումների, Հայկ Հարությունյանն արդեն հրաժարական է տվել: Լուրեր են շրջանառվում, թե նրան նշանակելու են Գեղարքունիքի մարզպետ: