Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, ոստիկանության շտաբի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Վարդան Եղիազարյանը: Վերջինս ազատվել է Ինտերպոլի ազգային բյուրոյի պետի պաշտոնից: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Նշենք, որ ոստիկանության շտաբի պետի պարտականություններն ավելի ավելի վաղ կատարում էր Էդուարդ Ղազարյանը: Ապրիլին մի շարք հրապարակումներ եղան, որ նրա տարիքը լրացել է, եւ ոստիկանության շտաբի պետ Է. Ղազարյանը ազատվեց պաշտոնից եւ նշանակվեց ոստիկանապետի խորհրդական, սակայն ժամանակավորապես շարունակեց կատարել շտաբի պետի պարտականությունները: