Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` նոյեմբերի 7-ին, հետաձգվել է մանկապղծության մեջ մեղադրվող ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանի դատական նիստը: Այսօր պետք է պաշտպանական ճառով հանդես գային Տեր-Պողոսյանի պաշտպաններ Տիգրան Սաֆարյանն ու Գիվի Հովհաննիսյանը, սակայն պաշտպանական կողմը հայտնել է, որ պատրաստ չէ ներկայացնել իր ճառը: Դատարանը նիստը հետաձգել է մինչեւ նոյեմբերի 14-ը:
Նշենք, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» 70-ամյա սեփականատիրոջը մեղադրում են մեկ տասնյակից ավելի անչափահասների բռնությամբ սեռական հարաբերություններին հարկադրելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 139 հոդվածի 3-րդ մասով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները):
Իսկ հոկտեմբերի 28-ին կայացած նիստում մեղադրող կողմն առաջարկել է Սերոբ Տեր-Պողոսյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման:




























