Ադրբեջանի Իսլամական համալսարանի շարիաթի ֆակուլտետի դեկան Հաջը Ֆիրիդուն Մամեդովը ինքնասպան է եղել, գրում է ադրբեջանական Qafqazinfo.az կայքը` նշելով, որ այժմ փորձում են պարզել ինքնասպանության պատճառները: Կայքը հայտնում է, որ մի քանի օր առաջ Բաքվի Խաթայ շրջանում հայտնաբերվել է ինքնասպան եղած 50-ամյա տղամարդու դիակ, ում ինքնությունը պարզված չէր: Ավելի ուշ պարզվել է, որ 50-ամյա Ֆիրուդին Մեմեդովը ինքասպան է եղել` կտրելով երակները: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ինքնասպանություն հոդվածով, կատարվում է նախաքննություն:
Տեղադրություն




























