Ֆրանսիան չի բարձրացնելու նախագահի եւ նախարարների աշխատավարձերը մինչեւ չհասնի հավասարակշռված բյուջեի, ինչը նախատեսված է 2016թ.: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Հանրապետության նախագահի եւ կառավարության անդամների աշխատավարձերը կսառեցվեն մինչեւ ֆինանսների հստակ հավասարակշռության հասնենք: Ես կոչ եմ անում քաղաքական գործիչներին եւ ձեռնարկությունների ղեկավարներին անել նույնը»,- ասել է Ֆիյոնը` հայտարարելով տնտեսման նոր միջոցների մասին:
Նա նկատել է, թե 2016թ. պետք է հասնեն բյուջեի զրոյական դեֆիցիտի, ինչի համար պետք է տնտեսեն մոտ 100 միլիարդ եվրո:




























