Փարիզում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության կանանց 53 կգ քաշային կարգի չեմպիոն, ղազախստանցի Զուլֆիա Չինշանլոյի հաղթանակի պատվին հնչել է Ղազախստանի հին օրհներգը: Ղազախստանի ծանրամարտի ֆեդերացիան եւ Ֆրանսիայում այդ երկրի դեսպանությունը բողոք են ներկայացրել կազմակերպիչներին: Ֆրանսիայի ծանրամարտի ֆեդերացիան պարտավորվել է Ղազախստանի ծանրորդների մասնակցությամբ հաջորդ քաշային կարգի մրցման ժամանակ հանդիսականների առջեւ եւ հեռուստաեթերում պաշտոնապես տեղյակ պահել սխալի մասին եւ ներողություն հայտնել: Այդ մասին Աստանայում կայացած բրիֆինգում հայտնել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է Gazeta.ru-ն: