Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 28-ի իր նիստում Դավիթ Բալայանին չընտրեց Սահմանադրական դատարանի դատավոր:

Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ԱԺ-ում հայտնեց, որ ՍԴ անդամի ընտրության  համար կազմակերպված փակ գաղտնի քվերակությանը մասնակցել են ԱԺ 107 պատգամավորից 32 ը, որոնք բոլորը կողմ են քվեարկել թեկնածությանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չմասնակցեց ընտրությանը:

Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո Դավիթ Բալայանը NEWS.am-ի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել ՔՊ-ի դիրքորոշումը:

Այդուհանդերձ, նա չբացառեց, որ հնարավոր է նորից առաջադրվի ՍԴ դատավորի պաշտոնում:

Հիշեցնենք, որ նրա թեկնածությունը ներկայացրել էր Դատավորների ընդհանուր ժողովը: