Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, նոյեմբերի 7-ին, բերման են ենթարկել 26-ամյա Լավրենտի Շահինյանին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2007-ի. սեպտեմբերի 20-ից ՌԴ Տուլա քաղաքի ոստիկանության Սովետական բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգքրի 213 հոդվածի 1-ին մասի /խուլիգանություն/ եւ 111 հոդվածի 4-րդ մասի /ծանր մարմնական վնասվածք, որն առաջացրել է մահ/ մեղադրանքներով:

Լավրենտի Շահինյանը ձերբակալված է: