Հիվանդանոցից ոստիկանության Իջեւանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիկունքի, հետույքի եւ ազդրի 1-ին ու 3-րդ աստիճանի այրվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Հովք գյուղի բնակիչներից մեկը:

Նա ոստիկաններին հայտնել էր, որ վնասվածքները ստացել է տանը, իր անզգուշությամբ եռման ջուրը վրան լցնելու հետեւանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, սակայն, որ հետագայում պարզվել է, որ դեպքը եղել է նոյեմբերի 3-ին, ժամը 18.00-ի սահմաններում, համագյուղացու տան մոտ, օղի թորելու ժամանակ:

Նույն համագյուղացին է դիտավորյալ հրել ու գցել ընկերոջը օղու թորման եռացող կաթսայի մեջ եւ պատճառել վնասվածքներ:

Կատարվում է հետաքննություն: